Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Թիլերսոն. ԱՄՆ-ը պատրաստ է Հյուսիսային Կորեայի հետ ուղիղ բանակցությունների

Թիլերսոն. ԱՄՆ-ը պատրաստ է Հյուսիսային Կորեայի հետ ուղիղ բանակցությունների
13.12.2017 | 12:56

ԱՄՆ-ը պատրաստ է Հյուսիսային Կորեայի հետ ուղիղ բանակցությունների՝ առանց նախապայմանների, չնայած Կիմ Չեն Ինի ռեժիմը պետք է պատրաստ լինի բանակցությունները շարունակելու համար միջուկային և բալիստիկ ծրագրերի հետ կապված «այլ ընտրություն կատարելու»` հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, փոխանցում է Bloomberg-ը:

«Մենք պատրաստ ենք ցանկացած ժամանակ, երբ Հյուսիսային Կորեան կցանկանա խոսել, և մենք պատրաստ ենք առաջին հանդիպումն անցկացնել առանց նախապայմանների»,- ասել է Թիլերսոնը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնում Ատլանտյան խորհրդում: «Եկեք հանդիպենք: Եթե ուզում եք, կարող ենք եղանակից խոսել: Կարող ենք խոսել՝ սեղանը քառակուսի է, թե կլոր… Այնուհետև մենք կարող ենք «ճանապարհային քարտեզ» մշակել, թե ինչի ենք ձգտում»,- նշել է նա:
Վաշինգտոնը ամեն ինչ անում է, որ Հյուսիսային Կորեային ստիպի միջուկային զինաթափման բանակցային սեղանի շուրջը նստել` ասել է Ռեքս Թիլերսոնը:
Նրա խոսքով՝ եթե դիվանագիտությունը և պատժամիջոցները հաջողություն չունենան, և ԱՄՆ զինված ուժերը ստիպված լինեն կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել, դա կլինի իր անձնական ձախողումը: «Մենք կարող ենք միայն մեր ներդրումն ունենալ, և Փհենյանում ռեժիմը պետք է որոշի իր ապագան»,- ասել է նա։

Դիտվել է՝ 1173

Մեկնաբանություններ